Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

Հիմնադրամը կփրկի՞

Հիմնադրամը կփրկի՞
24.06.2016 | 00:26

Եթե չլիներ Վրաստանի գինիների արտահանման ծավալների աճը, երևի թե Հայաստանը «տեղից չշարժվեր»: Վերջին 5 ամիսներին Վրաստանն արտահանել է 25 մլն շիշ գինի: Ըստ ամենայնի, այս թվերը լրջորեն անհանգստացրել են Հայաստանի գյուղատնտեսության նախարարությանը, որը մտադիր է լրջորեն զբաղվելու գինեգործության և խաղողագործության զարգացման և արտահանման խթանմամբ՝ ստեղծելով հատուկ հիմնադրամ:


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 6452

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ